Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կոֆեինը կանխում է մաշկի քաղցկեղը. Հետազոտություն

Կոֆեինը կանխում է մաշկի քաղցկեղը. Հետազոտություն

Ռուտգերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կոֆեինը պաշտպանող հատկություն ունի. այն ի վիճակի է չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը և նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ինչպես հաղորդում է RBK-ն, մասնագետները դա բացատրում են նրանով, որ կոֆեինը նվազեցնում է ATR սպիտակուցի ֆերմենտի ակտիվությունը, որը մասնակցում է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով ԴՆԹ-ի վնասմանը։


«Չնայած մեզ արդեն հայտնի էր, որ կոֆեինը նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մենք պետք է հետազոտություն անենք՝ պարզելու համար, թե ինչպես է այն խոչընդոտում քաղցկեղի առաջացմանը, որը զարգանում է արևային լույսի ազդեցությամբ»,- ասում է Susan Lehman Cullman քաղցկեղի հետազոտության լաբորատորիայի տնօրեն Ալլան Կոննին։

Կոննին Վաշինգտոնի համալսարանի իր գործընկերների հետ փորձ է անցկացրել մկների վրա՝ նրանց բաժանելով երկու խմբի։ Մի խմբում նրանք առանձնացրել է գենետիկորեն մոդիֆիկացված կրծողների, որոնց մոտ իջեցված է եղել ATR ֆերմենտի ակտիվությունը։ Այնուհետև նրանք երկու խմբերին էլ ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման։ Արդյունքում պարզվել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մկների մոտ ուռուցքը ձևավորվում է ավել դանդաղ, քան մյուսների մոտ։ Սակայն մասնագետները նշում են, որ երկարատև ճառագայթման դեպքում երկու խմբերն էլ հիվանդացել են։

Կոննիի խոսքերով՝ մկների փորձը ցույց է տալիս, որ առավել լավ կոֆեինն իջեցնում է ATR ֆերմենտի ակտիվությունը մինչքաղցկեղային շրջանում։ Եթե օրգանիզմն արդեն հիվանդ է, պաշտպանիչ ֆունկցիան չի աշխատում։ Գիտնականների համար առայժմ հանելուկ է կոֆեինի ներգործության մեխանիզմը, սակայն նրանք համոզված են, որ այն կարող է օգնել հիվանդությունների պրոֆիլակտիկայի դեպքում, քանի որ նվազեցնում է ATR-ը և ներգործում որպես արևից պաշպանող քսուք։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ